16 Dec 2013

3.Դատավճիռ

Ես փռշտացի: Արդեն նախկին դարձած հարևանիս ու իր շնիկի մահից հետո մահացածի հարևաններն ինձ վռնդեցին դատարան: Մի երկու օր նստեցի՝ մինչ ապշած դատավոը կփորձեր հասկանալ կատարվածը: Եկավ դատիս օրը: Ինձ դատի տվողները հինգն էին: Այսպիսով. մեկ մեղադրյալ, երկու տուժած և հինգ վկա: Եթե ուժեղի մոտ թույլն է մեղավոր, ապա շատի մոտ՝ քիչը: Չնայած իմ սրտաճմլիկ արդարացումներին, որոնք միայն ինձ հուզեցին և որոնք արժանացան բոլորի՝ այդ թվում և դատավորի ճպպոցին, ինձ պատժեցին օրենքից դուրս ամբողջ խստությամբ: Մի պատիժ, որի դեպքում կվերանար և´ այս անհեթեթ դատը, և´ այս դժբախտ պատահարի միակ մեղավորը: Հանկարծ, անմարդկային լռության մեջ հնչեց դատավորի՝ ականջ ծակող ձայնը.

6 Aug 2013

2.Ես նկուղցի



Իմ մասին ձեզ արդեն պատմել եմ նախորդ նյութերիցս մեկում: Բայց միայն գլխավորին եմ անդրադարձել: Սակայն կան մանրուքներ, որոնք հետաքրքիր են և որոնց մասին կցանկանայի ձեզ պատմել:
Այսպիսով, ինչպես արդեն ասացի, ծնվել եմ նկուղում: Իմ բնակարանը, եթե իհարկե կարելի է այն այդպես անվանել, շատ հրաշալի տեսք չուներ: Կարելի է ասել, որ  նույնիսկ ահավոր տեսք ուներ: Փոքր, խոնավ, կիսաքանդ պատեր ու վերջ. ահա, թե ինչպիսին էր իմ "բնակարանը": Մի անգամ փորձեք մարդկանց հարցնել, թե ինչ կա նրանց բնակարանում,
և որպես պատասխան հաստատ կլսեք իրերի մի ամբողջ կույտ, որոնք ունեն սկիզբ, բայց վերջ չունեն: Բայց այդ հարցը տվեք ինձ, և ես ձեր գլուխը չեմ ցավեցնի, միայն կասեմ. "երկու աթոռ և մեկ փոքրիկ փայտյա

21 Jul 2013

Ինչից եմ ես ամենաշատը վախենում

Իմ վախն ընդամենը մեկն է, բայց իր մեջ ներառում է ևս մի բան: Եվ եթե չկա առաջինը, ապա չկա նաև երկրորդը: Նրանք շատ մոտ են իրար: Սիրում են միմյանց: Առանց իրար չեն կարող լինել: Եվ այսպես դա-դա-դա-դամ.... առաջին իմ վախը, որը ծնողն է երկրորդի՝ մթությունն է: Ես վախենում եմ մթությունից իր ամեն ինչով, իր ամեն մի մանրուքով: Ես սիրում եմ մթությունը և միաժամանակ ատում: Այն հաճելի է և
անտանելի, հետաքրքիր ու

18 Jul 2013

Անջատում



Արևը նոր էր բարձրացել կանաչով պատված լեռների ետևից: Ես նստած էի զբոսայգում՝ նստարանի վրա: Սպասում էի: Դեռ երեկվանից նստած էի այս փայտե նստարանին: Ամբողջ երեկո սպասեցի: Հանկարծ ամպերը որոտացին: Սկսվեց հորդ անձրև: Ես կուչ եկա նստարանին: Փայտե նստարանն ամբողջությամբ թրջվել էր: Չնկատեցի, թե ինչպես էի ննջել. չզգալով անգամ նստարանի խոնավությունը և համակերպվելով շորերիս թացությանը: Զարթնեցի արևի հետ և զգացի, որ փայտե նստարանը դեռ թաց էր, իսկ իմ հագուստներն՝ արդեն չորացած: Ես մի քանի անհանգիստ շարժում արեցի: Կանգնեցի: Քայլեցի: Նայեցի շուրջս. ամայություն: Մինչ կվերադառնայի, մի փոքր նստեցի այգում գտնվող լճակի մոտ և նայեցի նրա պարզ ու վճիտ ջրերին: Ես ցանկանում էի, որ հոգիս պարզվեր այդ լճակի ջրերի պես, սակայն դա պարզապես անհնար էր:

17 Jul 2013

Բարև Փոքրիկ Իշխան



- Բարև, Փոքրիկ Իշխան: Քեզ գրում է Երկիր մոլորակի մի փոքրիկ բնակիչ: Կարո՞ղ ես կռահել անունս կամ, օրինակ, ասենք աչքերիս գույնը կամ էլ թե չէ՝ սիրածս ծաղիկը: Իհարկե կարող ես, որովհետև ինչպես իմ երկրաբնակ աղվեսն էր ասում. «Տեսնել կարելի է միայն հոգով: էականը աչքի համար անտեսանելի է:» Գիտե՞ս, այս խոսքերն օգնեցին, որ քեզ ավելի լավ ճանաչեմ: Ինձ թվում էր, թե ես սկսում եմ հասկանալ քեզ: Դու ինձ սովորեցրիր քչով բավարարվել: Այնքան հուզիչ էր քո B612 մոլորակի մասին պատմությունը: