27 Mar 2014

Հեքիաթային Գանգրահերը

Գանգուր էին մազերը նրա:
Միջահասակ էր նա:
Սև փոքր աչքերը՝
խորը փորված էին նրա դեմքին:
Սև խորը աչքեր:
Աչքեր, որոնք կարծես՝
ոչ մի փայլ չունեին:
Աչքեր, որոնց մեջ նայելիս
էլ չէիր կարողանում կտրվել.
Խորն էին, շատ խորը....
Այնտեղ չկար հային բնորոշ
խեղճ և գերի կյանքի պատմություն.
Այնտեղ հեքիաթ կար՝
Հեքիաթ առեղծվածային:
Հեքիաթ իսկական:
Հեքիաթ անպատմելի:
Այդ հեքիաթը պետք էր տեսնել,
այլ ոչ թե պատմել:

20 Mar 2014

Սերը իմ պատկերացմամբ կամ ճեփ-ճերմակ հեղուկ

"Սերը իմ պատկերացմամբ" ասելով արդյոք ի՞նչ եմ հասկանում: Հարց, որի պատասխանը ես չգիտեմ: Ես միայն պատկերացնում եմ այն, ինչ բոլորն են պատկերացնում. այսինքն՝ մայրական սեր, որը վեր է ամեն ինչից, սեր մարդկանց, աշխարհի, կենդանիների, բնության, ծաղիկների ու ծառերի, և վերջապես սեր երկու տարբեր սեռերի միջև: Սիրո մասին սահմանված կանոն չեմ կարող ասել, բայց կարող եմ պատմել իմ 15 տարիների "երկարատև" կյանքից մի պատմություն:

16 Mar 2014

Դու տարբերվում ես, դու կանես....

       Չգիտեմ, միայն ինձ մոտ է ընկերներ ձեռք բերելն ավելի դժվար, քան կորցնելը: Հազար- հարյուրավորների հետ շփվել,խոսել, որոշ չափով ճանաչել նրանց, բայց ընտրել միայն մեկին կամ երկուսին: Այդ բազմության միիջից ընտրել միայն մեկին և դեռ կարգին չճանաչած ու չշփված, կորցնել նրան. դա խենթություն է: Ինչքան շատ են մարդիկ` անթիվ, անհամար:
Բայց այն արտահայտությանը, որ մարդիկ տարբեր են իրարից, ես չեմ հավատում:

11 Mar 2014

Իմ լավ ընկեր պարոն Բռունցք

Իմ լավ Ընկեր...  գրում եմ քեզ հենց հիմա... երկու տարի է չէի էլ մտածել քո մասին ինչ-որ բան գրել: Քեզ հետ ոչ խոսել եմ, ոչ՝ շփվել: Միայն նոր եմ սկսել խոսել ու արդեն մուսա է եկել՝ Բռունցք անունով: Ահա եկավ: Դուռը ծեծեց: Բացեցի: Առանց հարցնելու մտավ: Հետո առաջացավ: Նստեց ու ներկայացավ: Ես շատ վատ կարծիք կազմեցի իր մասին:

8 Mar 2014

Հեռացե'ք, մարդի'կ

Հեռացեք, մարդի'կ: Թողե'ք ինձ մենակ: Դուք ինձ պետք չեք: Դուք ինձ այդպիսին պետք չեք:
    Դուք մարդ եք` սովորական` ինչպես միշտ և կատարյալ` ինչպես երբեք: Դուք մեծամիտ եք, ինքնահավան, եսապաշտ: Տարբերություն` իմ ու ձեր միջև, չկա: Գուցե և կա: Ես չեմ ուզում ձեզ պես լինել: Ես չեմ ուզում բոլորին վերևից նայել: Չեմ ուզում ապրել կատարելության մտքով: