14 Jul 2019

Մահտես



ՆԵՐՍ. ՆՆՋԱՍԵՆՅԱԿ. ԵՐԵԿՈ.
ԼՈՆԻ ՎՈՒԴԸ գիշերանոցով ոտքերը ծալած նստած է անկողնու վրա: ՄԱՀՏԵՍԸ կանգնած է Լոնի Վուդի դիմաց ու անորոշ հայացքով նայում է նրան: Մահտեսն ամբողջությամբ սև երկար զգեստով է ու ոչինչ չասող դեմքով:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ինչպե՞ս անցավ օրդ: Քանի օր է չես երևացել:
ՄԱՀՏԵՍ
                                                   Իմ գործին էի, գիտես:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Շատ մնացի՞ր մեր քաղաքում:
   ՄԱՀՏԵՍ
Ես փոքր քաղաքներում երկար չեմ մնում:
    ԼՈՆԻ ՎՈՒԴ
                               Այսինքն շուտով մեր քաղաքն էլ կլքես...
Մենք ընդամենը հինգ անգամ ենք հանդիպել, բայց դու երբեք ինձ չես ձանձրացրել, ինչքան էլ որ մեծ մասամբ լռում ես:
                               Այս մի քանի օրը շատ ես իմ մտքով անցել
                                սովորել էի քո ներկայությանը:
     ՄԱՀՏԵՍ
Քաղաքն էի ուսումնասիրում: Վաղուց էս կողմերով չէի անցել:Ձանձրանում էի ու քեզ հյուր գալիս: Իսկ էս վերջին մի քանի օրը գործեր ունեի քաղաքի տարբեր անկյուններում:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ա՜խ, գործեր ... Գիտես մինչև քո գալը մտածում էի 20 տարվա մեջ ինչպես է պատահել, որ դու ինձ մոտ երբեք գործով չես եկել: Ես քո գործերի մասին միայն ուրիշներից եմ լսել, թե ինչպես են կորցրել իրենց եղբորը, ընկերջը կամ էլ այլ հարազատի: Դու նույնիսկ մայրիկիս ես այցելել, երբ նրա տատիկը մահացավ: Ես դեռ ծնված էլ չէի:
(մտածկոտ)
                               Ինչո՞վ է պայմանավորված քո ուշացումը:
ՄԱՀՏԵՍ
                                                  Դա քեզ դուր չէր գա:

  ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                  Բայց ու՞մ է մահանալը դուր գալիս:
    ՄԱՀՏԵՍ
Էդպես ես խոսում, որովհետև անապատում փրկվելու հույսդ կորցրած ծարավի ու սովի զգացումից չես տանջվել, կամ էլ ինչ-որ ծանր հիվանդությամբ չես տառապել:
    (մի քիչ հպարտ, բայց անտարբեր ձայնով)
                                 Ես օգնում եմ նրանց: Ես թեթևություն եմ նվիրում:
   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Բայց աշխարհում հո բոլորը չեն քո ասած ձևով տանջվում: Հազար պատճառ ու հիմար առիթ կա մահանալու: Մարդը մահանում է մի ավտովթարից, որի մեղավորը այլ վարորդ է եղել, կամ որովհետև բարձրությունից սայթաքել ու ընկել է ... ու ինչու միայն մարդը, թռչունը կամ գազանը սատկում է, որովհետև որևէ մեկը հաճույքի համար կրակել է ու վիրավորել վերջիններիս ...
     ՄԱՀՏԵՍ
Վիրավոր թռչնին կամ գազանին նույնպես օգնում եմ, որ չտանջվեն ... Բայց հազարավոր դեպքերում մարդը մի կրակոցով անշնչացնում է թե կենդանուն, թե իր նմանին:
                               Մարդը դիտավորությամբ մարդու է
սպանում: Իմ գործն իր վրա է վերցնում ու դու դեռ ինձ ես մեղադրում:

   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Մենք էդպիսիններին ասում ենք «վատ մարդիկ» ու քրեորեն պատժում: Ստացվում է դու՞ էլ ես պատժում:
ՄԱՀՏԵՍ
                                                     Թող էդպես լինի:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                  Չէ, բայց դա ես ասեցի:
ՄԱՀՏԵՍ
                                                           Ես դեմ չեմ:

   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ինչու՞ մոտեցար պատուհանին: Արդեն գնու՞մ ես:
    ՄԱՀՏԵՍ
                                                             Ժամանակն է:

Լոնի Վուդը պառկում է անկողնուն: Խատուտիկը՝ կատուն, պոչը խաղացնելով բաց դռնից մտնում է ներս ու տեղավորվում Լոնիի կողքին:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Եկա՞ր փափլիկ: Դու չլինեիր, ես ոնց էի գիշերները տաք-տաք քնելու:

ԴՈՒՐՍ. ՄՈՒԹ. ՑՈՒՐՏ.
Մահտեսն անցնում է լուսավորված փողոցներով, որոնք գրեթե դատարկ են: Մահտեսը երիտասարդ մի տղայի հետ անցնում է փողոցը անթույլատրելի հատվածից ու խլում երիտասարդի կյանքը:
Շենքերի բակերի միջով մտնում դուրս է գալիս: Անցնում է մի մուրացկանի մոտով: Մուրացկանը ցրտից կծկվել ու դողացնում է: Մահտեսը նայում է մարդուն: Դանդաղեցնում է քայլերը: Մարդը էլ ավելի է դողացնում: Մահտեսն անշտապ անցնում է նրա մոտով` ուրիշ օր վերադառնալու որոշմամբ:

ՆԵՐՍ. ՆՆՋԱՍԵՆՅԱԿ. ԵՐԵԿՈ.
Լոնի Վուդը Խատուտիկի հետ է խաղում: Լույս է պատին գցել ու անընդհատ շարժում է: Խատուտիկն էլ, աչքերը մեծացնելով ու փոքրացնելով, գժի պես լույսի հետևից է ընկնում: Լոնի Վուդը ծիծաղում է:
Մահտեսը ներս է մտնում: Լոնին նկատում է նրան:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
(ուրախ)
Ինչ լավ է եկար: Միայն թե պատուհանը արագ փակիր, քանի չի փախել: Տես ո՜նց է խաղում:
ՄԱՀՏԵՍ
                                                   Ես էլ էի էդ գործին:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                   Խաղու՞մ էիր...
                (ծիծաղելով)
Քեզ երբեք խաղալուց չեմ տեսել: Ի՞նչ ես սիրում խաղալ: Եկուսով կարո՞ղ ենք:
        ՄԱՀՏԵՍ
Իմ խաղը միշտ նույնն է: Ես լավ խաղացող եմ: Մեկ միանգամից հաղթում եմ, մեկ՝ հակառակը, խաղընկերոջս թողնում եմ մի քիչ երկար մնա խաղի մեջ, ով գիտի պատահում է օրեր, տարիներ ... ու հետո էլի հաղթում:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Լավ էլ խաղացող ես: Իսկ ես միշտ չի որ հաղթում եմ:
                               Խաղա՞նք:
      ՄԱՀՏԵՍ
Միևնույն է հաղթելու եմ, ինչի՞դ է պետք:
   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Բա որ ես հաղթե՞մ: Ինչ է, առաջին պարտությունդ ծանր կտանե՞ս, ինքասպանության փորձ կամ էնտեղ էլ ինչ կա նման դեպքերի համար ...
     ՄԱՀՏԵՍ
Ինքնասպանության մասին երբեք չեմ մտածել:
  ԼՈՆԻ ՎՈՒԴ
Իսկ ես մտածել եմ: Հիմար բան է: Իհարկե գայթակղիչ անիմացություն է իր մեջ պարունակում, բայց դրանով հա՛մ ձգում, հա՛մ էլ վանում է՝ հատկապես անհաջողությամբ ավարտվելու դեպքում: Բոլորը սկսում են կամ դատել, կամ խղճալ: Ում է պետք: Բացի դա, Խատուտիկին մենակ թողնել չեմ պատրաստվում:
    ՄԱՀՏԵՍ
Ես քեզ չեմ հասկանում: Իմ կարծիքով դուք՝ մարդիկդ, կյանքի մեջ շատ եք իմաստ փնտրում:
  ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ինձ թվում է դա կարճ ժամանակ գոյատևելու համար է, մինչև մի տարիքից հասկանում ենք, որ կյանքի իմաստը հենց մենք ենք՝ անհատապես: Մնացածը՝ մարդիկ, կենդանիները, իրադարձությունները, բնությունը մեր իմաստալից կյանքը զարդարողներն են: Օրինակ Խատուտիկն իմ կյանքի կտորն է ու ես երջանիկ եմ իմ կյանք իր հայտնվելով: Ես հիմա գիտեմ՝ սիրելն ինչ է:

     ՄԱՀՏԵՍ
Մարդիկ չգիտեն սերն ինչ է, դու էլ չգիտես, քանի դեռ ես նրանց հյուր չեմ գնում: Սերը մահվան շնորհիվ է ծնվում:
  ԼՈՆԻ ՎՈՒԴ
Եթե կենդանի սեր չլիներ, մահը երբեք այն ուժեղացնել կամ ինչպես դու ես ասում ծնել չէր կարող: Մահն ուղղակի հիշեցնում է մեզ, թե ինչքան անուշադիր ենք եղել ժամանակին: Հիշում ենք դրվագներ, որոնք կենդանության օրոք աննկատ են մնացել արագ ընթացող կյանքի ժամերում:
   ՄԱՀՏԵՍ
Այնպես ես երրորդ դեմքով խոսում, ասես այդ նույն մահը քո դիմաց նստած չէ:
 ԼՈՆԻ ՎՈՒԴ
Դե ես չեմ սիրում մահին, իսկ դու ինձ դուր ես գալիս: Ես չեմ հավատում, որ դու այդ նույն վատ մահն ես, ուղղակի անունդ է մահ արմատով:
ՄԱՀՏԵՍ
Լոնի Վուդ, դու բոլոր մարդկանց պես սխալվում ես՝ մահվանը չհավատալով: Դրա անունը հույս եք դնում ու էլի ձեր իմաստազուրկ կյանքը փորձում երանգավորել:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ես հույս բառը չեմ սիրում: Այ հավատն ուրիշ բան է:
                                  Ի դեպ տարօրինակ անունդ ինչի՞  հետ է կապված:
  ՄԱՀՏԵՍ
Իմ անունը հասարակ բառախաղի արդյունք է: Շատ հնում, երբ դու դեռ միտք էլ չունեիր ծնվելու, ես գոյություն ունեի ...
ԼՈՆԻ ՎՈՒԴ
(զարմացած)
                         Իրո՞ք: Այդքան մե՞ծ ես:

        ՄԱՀՏԵՍ
Ավելին քան պատկերացնում ես: Եվ ուրեմն, այդ ժամանակ մարդիկ մահվանը հավատում էին, ավելին՝ նրանք սարսափում էին մահվանից: Եվ երբ իմ ներկայությունը նրանց ավելի քան մոտ
                                էր լինում, նրանք բացականչում էին.
«Տե՛ս, մահը քեզ հյուր է եկել»: Սկզբում ինձ դուր էր գալիս, երբ նրանք ինձ նկատում էին ու վախից գույնները գցում, բայց դա ինձ ձանձրացրեց: Ինձ գրավում էր անսպասելիությունը: Ես ուզում էի, որ նրանք ապրեին իրենց հանգիստ կյանքով ու անակնկալի գային իմ հայտնվելով: Ու ես բառախաղ մտածեցի: Ապա փոխիր նրանց ասած «Տես մահը» բառերի տեղերը:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                        Մա՜հ - տե՜ս ...
   ՄԱՀՏԵՍ
Հենց էդպես Լոնի Վուդ: Մարդիկ պարզամիտ են: Նրանց ամեն ինչ պետք է բացատրես որ հասկանան, անպայման պետք է դպրոց, համալսարան
                                  ավարտեն՝ ինչ-որ բան սովորելու համար: Եվ ես ճիշտ                                   էի, նրանք այդպես էլ գլխի չընկան բառախաղիս                                                իմաստը: Սկսեցին չհավատալ մահվան գոյությանը:               Հետո անհավատությունը փոխարինվեց                                                               մոռացությամբ: Բայց մի որոշ ժամանակ հանգիստ                                         թողնելուց հետո, ես վերադարձա, իհարկե այդուհետ                                  միշտ անակնկալ կերպով, և նրանք սկսեցին ուղղակի                                    համակերպվել մահվան հետ: Ասել է թե՝ երբ կգա՝ կգա:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ոնց որ հնագույն լեգենդ պատմեիր: Սիրուն էր:
ՄԱՀՏԵՍ
Լոնի Վուդը չի հավատում: Լոնի, լեգենդները գեղարվեստորեն ներկայացված ճշմարտություններ են: Իսկ ես էդ ճշմարտության ապացույցը:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                        Մարդիկ ամռանն էլ ե՞ն մահանում:
ՄԱՀՏԵՍ
                                      Բոլոր եղանակներին էլ մահանում են:

   ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                     Երևի տխուր է ամռանը մահանալը:
      ՄԱՀՏԵՍ
Ավելի տխուր է ձմռանը չմահանալը: Բայդ էդ ձեր համար, իմ համար տխրություն գոյություն չունի:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                           Իսկ դու երբևէ սիրահարվե՞լ ես:
ՄԱՀՏԵՍ
                                          Ինձ անծանթ է այդ զգացմունքը:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
       Ինձ էլ ... չգիտեմ էլ ինչու մտքիս եկավ:

       ՄԱՀՏԵՍ
Երևի օդից կախված մռայլությունն էիր ուզում ցրել:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                 Դու ինձ հասկանում ես:
ՄԱՀՏԵՍ
                                  Բնույթս է էդպիսին, հատուկ չեմ անում:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Երևի մարդկանց հոգին ամենաշատը հասկացվելու կարիք ունի, չէ՞:
     ՄԱՀՏԵՍ
Չգիտեմ, բայց հաճախ դուք ինքներդ էլ չգիտեք, թե ինչ եք ուզում ու ասում եք, իբր ձեզ չեն հասկանում:
   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Հա՜, ճիշտ ես: Միայնակ մարդիկ չգիտեն թե ինչ ուզեն, բայց երկուսով կյանքը գույներ է ստանում ու օրվա որ ժամին խելքիդ ինչ փչի կանես, որովհետև գիտես կողքինդ կշնչի քո էներգիայով, թևեր կտա ցանկությանդ...
      ՄԱՀՏԵՍ
Իրականում դուք` մարդիկդ հենց էդ էներգիայով էլ ապրում եք, մեծամասնությունը չի էլ հավատում էներգիայի գոյությանը, էդ տիեզերեկան կապի գոյությանը,բայց դրանով հո դա չի անհետանում, ոնց որ ես չեմ վերանում ձեր անհավատությունից:
   ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ես քեզ հավատում եմ, չէ որ դիմացս նստած ես, խոսում ես, խաղեր ես խաղում, գործեր ես ունենում ...
                               Մի քիչ գործերիցդ պատմիր էլի:
     ՄԱՀՏԵՍ
Ինչ պատմեմ, ոչ մի հետաքրքիր բան: Միշտ նույնն է: Բայց չեմ ձանձրանում: Ու շուտով այս տեղն էլ կլքեմ:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                  Այսօր էլ գործեր ունե՞ս:
    ՄԱՀՏԵՍ
                                     Հա, ու արդեն գնալուս ժամանակն է:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                Կլինի՞ ես էլ գամ քո հետ:
      ՄԱՀՏԵՍ
Դա քեզ դուր չի գա: Հետո կատվիդ տանը մենակ թողնել պետք չի:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Բա որ դուր եկավ: Ոչինչ, Խատուտիկը սովոր է, բացի դա երկար չեմ մնա, շուտ հետ կգամ:

Լոնի Վուդը գրկում է կողքին պարկած Խատուտիկին ու համբուրում: Դնում է անկողնուն, մի քիչ սիրում գլխի հատվածում` մազարմատներին հակառակ: Խատուտիկն այդպես ավելի է սիրում:

        ՄԱՀՏԵՍ
                                             Կատվիդ էլ հասցրիր սիրես:
     ԼՈՆԻ ՎՈՒԴ
Իրեն չսիրել չի լինի: Չնայած առիթ է փնտրում որ տանից փախնի, չարաճճին:
                                  Ներքևում սպասիր, վերարկուս հագնեմ ու գամ:


ԴՈՒՐՍ. ՄՈՒԹ. ՑՈՒՐՏ.
Լոնի Վուդը աչքերով փնտրում է Մահտեսին ու չի գտնում: Լոնին գլուխը բարձրացնում է վեր և նայում բարձրահարկ շենքի վերջին հարկին: Սենյակի լույսը չի վառվում: Նշանակում է Մահտեսը հաստատ դուրս է եկել տանից: Ուղիղ քայլում է փողոցով: Մահտեսը չի երևում: Անունն է տալիս, բայց պատասխան չկա:
Մեկ այլ փողոց.
Մահտեսն անցնում է նախորդ օրը հանդիպած մուրացկանի կողքով: Մուրացկանը անշարժ կուչ է եկած պատի տակ: Մահտեսը փողոցն անցնում է ու դիմացի մայթով քայլում: Մուրացկանը Մահտեսի դանդաղեցնող քայլերին չէր դիմանա: Մահտեսը էլ ավելի է ուզում տանջել մուրացկանին` նրան մահ չշնորհելով:
Մահտեսն անցնում է հիվանդանոցի կողքով:

ՆԵՐՍ. ԼՈՆԻԻ ԲՆԱԿԱՐԱՆ. ԵՐԵԿՈ.
Լոնի Վուդը ցրտից սառած մտնում է տուն, հետո քայլում է դեպի ննջասենյակ: Ննջասենյակում պատուհանը բաց է գտնում: Լոնին բարձր կանչելով Խատուտիկին` ողջ տնով փնտրում է: Բոլոր սենյակներում նայում է, անկողնու տակ, բոլոր ծակուծուկերում, իսկ Խատուտիկը
չկա ու չկա: Լոնին վախից ու սարսափից սառը քրտինքի մեջ կորած մոտենում է պատուհանին: Նախ երկու կողքերն է նայում: Քարերի վրա Խատուտիկը չի երևում: Լոնին ձգվում է առաջ ու նայում ներքև: Շենքի մուտքը լուսավորված է: Բայց Խատուտիկի մարմինն այնտեղ այնտեղ նույպես չկա: Լոնին չգիտի ինչ անել:

     ԼՈՆԻ ՎՈՒԴ
(ինքնիրեն խոսելով)
Ախր ես երբեք պատուհանը բաց չեմ թողել, հատկապես երբ դու սենյակում էիր: Միշտ այնքան ուշադիր եմ եղել: Դու ինքդ էլ չէիր կարող բացել պատուհանը ու փախնել:
(հիշելով)
Մահտե՜սը ... Միշտ պատուհանով էր գալիս ու գնում: Ախր խնդրել էի, զգուշացրել էի: Ոնց համարձակվեց ...

ԱՄԻՍ ԱՆՑՆԵՐՍ. ՆՆՋԱՍԵՆՅԱԿ. ԳԻՇԵՐ
Լոնին անկողնու մեջ կուչ եկած պառկած է: Պատուհանը բաց է: Մահտեսը ներս է մտնում: Լոնին վեր է թռնում տեղից:

ԼՈՆԻ ՎՈՒԴ
Ու՞ր էիր կորել: Ու՞ր է Խատուտիկը: Ու՞ր ես նրան տարել:
   ՄԱՀՏԵՍ
Սկզբի համար գուցե բարևես: Ես նրան ոչ մի տեղ էլ չեմ տարել:

ԼՈՆԻ ՎՈՒԴ
                               Փաստորեն դու իրոք Մահն ես առանց էդ
«տես»-ի: Մենք ընկերներ էինք դարձել, իսկ դու առանց հաջողության թողեցիր ու գնացիր ու կատվիս էլ հետդ տարար: Դու սպանեցիր Խատուտիկին:
  ՄԱՀՏԵՍ
Եթե կատվիդ մարմինը չես գտել, դա դեռ չի նշանակում, որ ես նրան սպանել եմ:
                                 Ես քեղ ասում էի, որ բոլոր մարդկանց պես սխալվում                                    ես ինձ չհավատալով: Ես քեզ նախազգուշացրի, որ                                     ուշադիր լինես:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                            Այդ ինչպե՞ս:
   ՄԱՀՏԵՍ
Երբ ասացի` «Կատվիդ էլ հասցրիր սիրել»:
                                 Դու գոնե նրա կողքին մնայիր, նախընտրեցիր գալ                                       ու խցկվել գործերիս մեջ:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Դա ի՞նչ նախազգուշացնել է: Ի՞նչ իրավունքով ես իմ կյանք ներխուժել: Գնա իմ տնից ու էլ չվերադառնաս: Դու Խատուտիկին չէիր էլ կարող ձեռք տայիր: Նա քեզ կճանկռոտեր ու տանից դուրս կաներ: Խատուտիկը հետ կգա, լսու՞մ ես: Գիտեմ, հաստատ ընկել է ու վնասվել, թաքնվել է մի տեղ, բայց հենց լավացավ, հետ է գալու, լսու՞մ ես: Դու նրան երբեք չէիր կարող ձեռք տալ:
   ՄԱՀՏԵՍ
                                       Ու էլի մահվանը չես հավատում:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
Հա, չեմ հավատում, դու չկաս, ես ինքս իմ հետ եմ խոսում, դու իմ մտքի մեջ ես, դու ոչինչ ես:
    ՄԱՀՏԵՍ
(սառը տոնով)
Լոնի՛, մահը ես եմ: Մահը գոյություն ունի: Համակերպվի՛ր:
ԼՈՆԻ ՎՈՒԴ
                                                                Երբե՛ք:

Մահտեսը պատուհանից հեռանում է:

ԽԱՎԱՐ
Հնչում է երաժշտություն (ձայնը ցածրից բարձրանալով)` Mozart-ի «Lacrimosa»-ն: Հեղինակի ձայնով մեջբերվում է.

        ՁԱՅՆ
... Ու պահ է գալիս
որ քեզ դիպչելն անհնար է դառնում
Հոգիս դադարում է շնչելուց 
Ու ինձնից մինչև քեզ ընկած
                               ճանապարհը մահահոտ է բուրում ...



No comments:

Post a Comment