18 Oct 2015

Նամակի փոխարեն

…«Նամակի հետ ժամանակն ես ծրարում. Հուշեր,դեմքեր… պահիր, մի օր ցանկություն կունենաս ընթերցելու, վերապրելու ապրածդ, որից և ցավ կզգաս և ուրախություն»…
Հայացքս անցնում է նամակիդ տողերի վրայով: Հետո փակում եմ աչքերս: Զգում եմ, որ բանականությունս քիչ-քիչ հեռանում է ինձնից ու իր տեղը զիջում զգացմունքներիս: Ես զգում եմ այդ, բայց նրան ազատ գործելու իրավունք եմ տալիս:

23 Mar 2015

Երեք անկյուն


Ուզում եմ խոսել իմ կյանքի ամենաապահով ու ամենաթակ երեք անկյունների մասին:
Իմ ներաշխարհը կամ ավելի ճիշտ հոգիս, մի հսկայական աստիճանային թագավորություն է: Ինձ շրջապատող յուրաքանչյուր հետաքրքրություն, յուրաքանչյուր մարդ փորձում է բարձրանալ իմ թագավորության աստիճաններով:

14 Mar 2015

Լռություն

Ինձ համար խոսքերն արդեն ավելորդ են դարձել: Մարդիկ որոշ ժամանակ խոսում են ու հետո երկար ժամանակ լռում:
Մի քանի օրից կամ ամսից նորից խոսում են: Ու ինձ թվում է, թե ամենատխուր ու ամենադժբախտ օրերը հենց այդ երկար ընդմիջումից հետո ասված խոսքերն են: Դրանք ժամանակավոր են ու հենց դրանում է ամեն վատը:

1 Mar 2015

Եթե երբևէ


















Եթե երբևէ նստեմ,
Դու ինձ կասե՞ս՝ կանգնի'ր:

Եթե երբևէ լացեմ,
Դու ինձ կասե՞ս՝ լռի'ր:

Եթե երբևէ ընկնեմ,
Դու ինձ կասե՞ս՝ վե'ր կաց:

4 Feb 2015

Ոչնչի մասին

Նկարիր երկու նկար,
որոնց նայելիս ես կվախենամ,
Որովհետև, անկեղծ ասած,
դու նկարել չգիտես...


Գրիր երկու բառ,
որոնց նայելիս ես արագ կթերթեմ էջը,
Որովհետև, անկեղծ ասած,
քո ձեռագիրն ահավոր է...