4 Nov 2017

Կողքիս մնա, քամի

Սիրում եմ ներկայությունդ իմ ներսում: Հեռվից եկող ու ներսս տակնուվրա անող քամի: Քանի երկրով ես անցնում, մինչև ինձ հասնելը: Քանի մարդկային հոգիներ ես գողանում, մինչև ինձ հասնելը: Քանիսին ես ճանապարհին թողնում: Ինչ-որ լեռան գագաթին: Կամ գետի ափին, մինչև ինձ հասնելը: Ինչ ես ինձնից գողանում հեռանալիս: Ճանապարհին ուր ես թողնում ինձ: Որ մայրցամաքում: Որ օվկիանոսում: Պատահում է,