4 Nov 2017

Կողքիս մնա, քամի

Սիրում եմ ներկայությունդ իմ ներսում: Հեռվից եկող ու ներսս տակնուվրա անող քամի: Քանի երկրով ես անցնում, մինչև ինձ հասնելը: Քանի մարդկային հոգիներ ես գողանում, մինչև ինձ հասնելը: Քանիսին ես ճանապարհին թողնում: Ինչ-որ լեռան գագաթին: Կամ գետի ափին, մինչև ինձ հասնելը: Ինչ ես ինձնից գողանում հեռանալիս: Ճանապարհին ուր ես թողնում ինձ: Որ մայրցամաքում: Որ օվկիանոսում: Պատահում է,

24 Aug 2017

Ես

Ես գունավոր թելի կծիկ եմ
Հատ գնացած գործվածք
Ես կիթառին ձգված լար եմ՝
նվագվելուց մաշված
Ես դատարկ կտավ եմ՝
նկարչի վրձնից թաքնված

11 May 2017

Հպում

















Դատարկ փողոցում
Լուսնի լույսի տակ
Թաց գետնից եկող օդը շնչելիս
Մեկը աննկատ մարմինս գրկեց

Անաստղ երկնքից մի վերջին կաթիլ
Մեր միջև ընկավ
Ու հանդիպումը հիշարժան դարձավ
Բոլոր ձեռքերով ինձ իր գիրկն առավ
Հետո համոզեց որ էլ մենակ չեմ

1 Mar 2017


















Ուսերիդ ծանրություն ընկավ Ուսերիցս ծանրություն կախվեց Թխկ... Համաչափ խփեց Շունչը դադարեց մառախուղի մեջ ամառային փոշոտ օդում ներծծվեց