8 Mar 2014

Հեռացե'ք, մարդի'կ

Հեռացեք, մարդի'կ: Թողե'ք ինձ մենակ: Դուք ինձ պետք չեք: Դուք ինձ այդպիսին պետք չեք:
    Դուք մարդ եք` սովորական` ինչպես միշտ և կատարյալ` ինչպես երբեք: Դուք մեծամիտ եք, ինքնահավան, եսապաշտ: Տարբերություն` իմ ու ձեր միջև, չկա: Գուցե և կա: Ես չեմ ուզում ձեզ պես լինել: Ես չեմ ուզում բոլորին վերևից նայել: Չեմ ուզում ապրել կատարելության մտքով:
Չեմ ուզում երբեք գողություն անել: Գողանալ ոչ թե նյութականը, այլ էությունը: Ես չեմ գողանա: Ես չեմ գողանա ձեր ընկերներին, մտերիմներին, բարեկամներին և անգամ ձեր թշնամիներին:  Դուք գողանում եք: Ես չեմ գողանա: Եվ թույլ չեմ տա ինձնից գողանալ: Ես գլխովին կշրջվեմ, ես կփոխվեմ, դուք ինձ չեք ճանաչի, դուք կվախենաք, դուք կհեռանաք, կհուսալքվեք, բայց եթե հարձակվեք, ես ձեզ կսպանեմ: Ինձ չմոտենա'ք: Հեռու' մնացեք: Հեռացե'ք ինձնից: Լքե'ք ինձ ընդմիշտ: Ձեր գողության դիմաց  ոչ թե ձեռքերը, այլ ձեր կյանքը կկորցնեք: Չհարձակվե'ք, որովհետև կպարտվեք: Չդարձնե'ք ինձ ձեր ձեռքի խաղալիքը,  բարակ թելը, կապող միջոցը մյուսների հետ, որը, երբ ուզեք, կարող եք կտրել: Այդ դեպքում ես խաղալիքից կվերածվեմ երկաթյա հրեշի, բարակ թելից` մետաղյա "թելի": Մի գողացեք: Իմը թողեք ինձ: Դուք ձե'րը գտեք: Դուք ձե'րը ստեղծեք: Ձե'րը կառուցեք, շունչ ներշնչեք ու վայելեք: Իմին ձեռք չտա'ք: Ես կմոռանամ` ով է իմ դիմաց: Նյութը գողացեք ինձնից ինչքան ուզում եք, բայց էությունը, շնչողը, ապրողը` իմն է, իմացե'ք: Ես ապրում եմ իմ կյանքով. միա'յն: Ձերին ձեռք չեմ տալիս երբեք: Ուրեմն, խնդրում եմ, կամ էլ պահանջում, ձեռք չտաք իմ հոգուն մոտիկ, իմ հոգուն ամենաթանկ շնչող էակներին:
Հեռացե'ք, մարդի'կ: Դուք կփոշմանեք, որ մոտ եք եկել...

No comments:

Post a Comment