23 Mar 2015

Երեք անկյուն


Ուզում եմ խոսել իմ կյանքի ամենաապահով ու ամենաթակ երեք անկյունների մասին:
Իմ ներաշխարհը կամ ավելի ճիշտ հոգիս, մի հսկայական աստիճանային թագավորություն է: Ինձ շրջապատող յուրաքանչյուր հետաքրքրություն, յուրաքանչյուր մարդ փորձում է բարձրանալ իմ թագավորության աստիճաններով:

14 Mar 2015

Լռություն

Ինձ համար խոսքերն արդեն ավելորդ են դարձել: Մարդիկ որոշ ժամանակ խոսում են ու հետո երկար ժամանակ լռում:
Մի քանի օրից կամ ամսից նորից խոսում են: Ու ինձ թվում է, թե ամենատխուր ու ամենադժբախտ օրերը հենց այդ երկար ընդմիջումից հետո ասված խոսքերն են: Դրանք ժամանակավոր են ու հենց դրանում է ամեն վատը:

1 Mar 2015

Եթե երբևէ


















Եթե երբևէ նստեմ,
Դու ինձ կասե՞ս՝ կանգնի'ր:

Եթե երբևէ լացեմ,
Դու ինձ կասե՞ս՝ լռի'ր:

Եթե երբևէ ընկնեմ,
Դու ինձ կասե՞ս՝ վե'ր կաց: