21 Jul 2013

Ինչից եմ ես ամենաշատը վախենում

Իմ վախն ընդամենը մեկն է, բայց իր մեջ ներառում է ևս մի բան: Եվ եթե չկա առաջինը, ապա չկա նաև երկրորդը: Նրանք շատ մոտ են իրար: Սիրում են միմյանց: Առանց իրար չեն կարող լինել: Եվ այսպես դա-դա-դա-դամ.... առաջին իմ վախը, որը ծնողն է երկրորդի՝ մթությունն է: Ես վախենում եմ մթությունից իր ամեն ինչով, իր ամեն մի մանրուքով: Ես սիրում եմ մթությունը և միաժամանակ ատում: Այն հաճելի է և
անտանելի, հետաքրքիր ու

18 Jul 2013

Անջատում



Արևը նոր էր բարձրացել կանաչով պատված լեռների ետևից: Ես նստած էի զբոսայգում՝ նստարանի վրա: Սպասում էի: Դեռ երեկվանից նստած էի այս փայտե նստարանին: Ամբողջ երեկո սպասեցի: Հանկարծ ամպերը որոտացին: Սկսվեց հորդ անձրև: Ես կուչ եկա նստարանին: Փայտե նստարանն ամբողջությամբ թրջվել էր: Չնկատեցի, թե ինչպես էի ննջել. չզգալով անգամ նստարանի խոնավությունը և համակերպվելով շորերիս թացությանը: Զարթնեցի արևի հետ և զգացի, որ փայտե նստարանը դեռ թաց էր, իսկ իմ հագուստներն՝ արդեն չորացած: Ես մի քանի անհանգիստ շարժում արեցի: Կանգնեցի: Քայլեցի: Նայեցի շուրջս. ամայություն: Մինչ կվերադառնայի, մի փոքր նստեցի այգում գտնվող լճակի մոտ և նայեցի նրա պարզ ու վճիտ ջրերին: Ես ցանկանում էի, որ հոգիս պարզվեր այդ լճակի ջրերի պես, սակայն դա պարզապես անհնար էր:

17 Jul 2013

Բարև Փոքրիկ Իշխան



- Բարև, Փոքրիկ Իշխան: Քեզ գրում է Երկիր մոլորակի մի փոքրիկ բնակիչ: Կարո՞ղ ես կռահել անունս կամ, օրինակ, ասենք աչքերիս գույնը կամ էլ թե չէ՝ սիրածս ծաղիկը: Իհարկե կարող ես, որովհետև ինչպես իմ երկրաբնակ աղվեսն էր ասում. «Տեսնել կարելի է միայն հոգով: էականը աչքի համար անտեսանելի է:» Գիտե՞ս, այս խոսքերն օգնեցին, որ քեզ ավելի լավ ճանաչեմ: Ինձ թվում էր, թե ես սկսում եմ հասկանալ քեզ: Դու ինձ սովորեցրիր քչով բավարարվել: Այնքան հուզիչ էր քո B612 մոլորակի մասին պատմությունը: