Ձեզնից քանի՞սն են սիրում քաղցր և ձեզնից քանիսի՞ կյանքն է անիմաստ դառնում առանց քաղցրի, քանի՞սն են ժամերով կորչում հրուշակեղենի խանութում` լցված լիքը գունավոր փայլփլուն թղթեր ունեցող կոնֆետներով, որոնք իրենց մեջ համերի թագավորության գաղտնիքներ են թաքցնում, և այն կոնֆետներով, որոնք իրենց գաղտնիքները թաքցնելու ցանկություն էլ չունեն: Իմ պատմությունը կօգնի ձեզ ներթափանցել քաղցրեղենի աշխարհ տանող գաղտնի դռներից մեկով ու իրականությունը երազանքների գույներով տեսնել: