30 Jul 2019

Շարժում


Մոտեցիր ինձ այնքան հեռվից,
որ չզգամ մոլորակի մեծությունը

Գրկիր ինձ այնպես,
որ ոտքերս վեր բարձրանան գետնից
ու չզգամ ծանրությունս Երկրի պտույտում

Համբուրիր ինձ այնքան ուժեղ,
որ չզգամ թուլությունդ կողքիս

Ու հեռանալուց մոտեցիր այնքան,
որ հեռանալդ անիմաստ դառնա:

No comments:

Post a Comment