24 Oct 2014

Ցմահ ազատություն

Ամբողջ երկիրը ոտնատակ տվի, որ բախտի դուռը ինձ բացվի, բայց արի ու տես, որ այս խցի դռներն անհամեմատ ավելի բարի գտնվեցին: Մինչ ես ապշած էի նրա սիրալիրության վրա՝ խցի դռները փակվեցին մեջքիս հետևում: Մինչ այս, ես ոչինչ չունեի: Իսկ հիմա երեք պատ ու մի ճաղապատ ունեմ: Հետաքրքիր է ինչ պիտի անեմ այստեղ: Առաջին մի ամիսը ոչինչ, իսկ այ հետո կնստեմ գետնին ու կսկսեմ ամեն ինչ սկզբից.

17 Oct 2014

Բոլոր "Դու"- երին

Դու նստած ես: Անշարժ: Դու ոտքեր ունես, ձեռքեր,  ֆիզիկական մարմնի ամեն մի մաս: Բայց դու անշարժ ես: Դու ունես հոգի: Նա շնչում է: Ու դու զգում ես հոգուդ ներկայությունը քո անշարժ մարմնում: Դու զգում ես, թե ինչքան փոքր է ֆիզիկական անշարժ մարմինդ՝ անընդհատ շարժվող հոգուդ նկատմամբ: Մարմինդ այդպես անշարժ նստած զգում է արևի ամբողջ ջերմությունը: Զգում ու փոխանցում հոգուդ: