12 Jul 2020

Օր է լինում


Օր է լինում
Ես ծնվում եմ առավոտյան
Որ մահանամ հենց կեսօրին
Առանց խոսքի ու բողոքի
Առանց երեկոյան ոտնահետքի
Առանց քեզնից հիշողության
Միայն ներկան, ներկան, ներկան

6 Jul 2020

Ես այնքան փոքր եմ


Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
տնից՝ նպատակակետ
ու նպատակակետից տուն
ընկած ճանապարհին
որն, ի դեպ, ընդամենը 15 րոպե է

26 Jun 2020

***


Քեզնից հետո ոչինչ չի մնա.

միայն քամին՝ մազերս խառնող
միայն քաղաքը՝ փոշուց խեղդող
միայն ամառը՝ առանց հաջորդի
միայն ժամերը՝ առանց րոպեիմիայն օրերը՝ առանց քո բույրի
միայն իմ սերը՝ առանց քո սիրո

24 Apr 2020

Լռե՞մ


Եթե որոշեմ ես բարձր լռել
Գուցե ափսոսամ որ մնացել եմ
Ճամփաբաժանի ուղիղ մեջտեղում
Գուցե շփոթվեմ
երկու կողմերում սիրված լինելու անզորությունից