24 Apr 2020

Լռե՞մ


Եթե որոշեմ ես բարձր լռել
Գուցե ափսոսամ որ մնացել եմ
Ճամփաբաժանի ուղիղ մեջտեղում
Գուցե շփոթվեմ
երկու կողմերում սիրված լինելու անզորությունից
Գուցե վախենամ դավադիր կերպով
ինձ բաժին հասած այս ճամփաներից
Գուցե մի ոտքս մեջտեղում թողնեմ
իսկ մյուսով խախտեմ սահմանը
ուղիղ կենտրոնում իմ գտնվելու
Գուցե կոտրվեմ ու մաս-մաս լինեմ երջանկության հետ ժառանգվող
մյուս ճանապարհի չբուժվող ցավից
Գուցե վարժվեմ երկու ճամփաներում միաժամանակ լինելու անհույս փորձերին
Գուցե հե՞տ նայեմ...
Գուցե քարանա՞մ...

Իսկ գուցե վազե՞մ
Ու այն էլ վազեմ բոլորից արագ

Գուցե նոր ներկա՞...
Նոր ազատություն՞...

Իսկ գուցե
նոր ազատության մեջ
Ճամփան միա՞կը լինի՝
Առանց ճամփաբաժանի
Առանց  սիրտը ուղեղի գալարներում
անվերջ մաշելու
Առանց երկու ժամանակների անիմաստ կռվի
Առանց վախի ներկայում ճամփան ուղիղ անցնելու՝ ձեռք ձեռքի սրտիդ ու մտքիդ տված

Ու գուցե 
Եթե որոշեմ ցածրաձայն լռել...

Երկու կնճիռ ավել թե պակաս
կարևոր էլ չէ
Միևնույն է փոշոտ ու մաշված ճամփաներս այդ
կասֆալտապատվեն ու կմոռացվեն
պատմության գրքի "նախաբանի" պես

1 comment:

  1. Միշտ ստեղծագործի Եվա ջան
    Կեցցես

    ReplyDelete