24 Oct 2014

Ցմահ ազատություն

Ամբողջ երկիրը ոտնատակ տվի, որ բախտի դուռը ինձ բացվի, բայց արի ու տես, որ այս խցի դռներն անհամեմատ ավելի բարի գտնվեցին: Մինչ ես ապշած էի նրա սիրալիրության վրա՝ խցի դռները փակվեցին մեջքիս հետևում: Մինչ այս, ես ոչինչ չունեի: Իսկ հիմա երեք պատ ու մի ճաղապատ ունեմ: Հետաքրքիր է ինչ պիտի անեմ այստեղ: Առաջին մի ամիսը ոչինչ, իսկ այ հետո կնստեմ գետնին ու կսկսեմ ամեն ինչ սկզբից.

17 Oct 2014

Բոլոր "Դու"- երին

Դու նստած ես: Անշարժ: Դու ոտքեր ունես, ձեռքեր,  ֆիզիկական մարմնի ամեն մի մաս: Բայց դու անշարժ ես: Դու ունես հոգի: Նա շնչում է: Ու դու զգում ես հոգուդ ներկայությունը քո անշարժ մարմնում: Դու զգում ես, թե ինչքան փոքր է ֆիզիկական անշարժ մարմինդ՝ անընդհատ շարժվող հոգուդ նկատմամբ: Մարմինդ այդպես անշարժ նստած զգում է արևի ամբողջ ջերմությունը: Զգում ու փոխանցում հոգուդ:

22 Sept 2014

Չասված խոսքեր (Այլաբանություն)

Գարուն էր: Բայց ծառերը դեռ չէին ծաղկել: Գարուն էր: Բայց դեռ շատ ցուրտ էր: Մարդիկ հոգնել էին անդադար ցրտից ու փակվել տներում: Նրանց չէր հետաքրքրում, թե, քանի ծառ էր ծաղկել, քանի ծառ էր մրսում: Ու ոչ մի մարդ չնկատեց, թե այդ երբ և ինչպես ընդամենը երկու ծառ կարողացան այդպիսի ցրտին ծաղկել:

12 Aug 2014

Սպասող գնացքներ


  Կայարանում մարդկային ամբոխ էր: Մարդկային խառնաշփոթ: Մի կողմում մեկնում էին, իսկ մյուս կողմում՝ դիմավորում: Երկու գնացք և ուրիշ ոչինչ: Երկուսի համար էլ մեկ էր, թե ովքեր էին բարձրանում իրենց մեջ, և ովքեր՝ իջնում:

15 Jul 2014

Նրանք կվերադառնան

Կեսգիշերից գրեթե երկու ժամ անցել էր: Փոքրիկ գետնափոր սենյակում էլեկտրական լույս էր վառվում: Այնտեղ հիսունից ավելի աթոռ կար: Մեջտեղում՝ փոքրիկ պատվանդանի վրա, բարձրախոս էր դրված, իսկ ետևի պատին՝ մի մեծ ժամացույց: Սենյակը ամեն վայրկյան ավելի ու ավելի էր լցվում:

27 Jun 2014

Այլաբանություն

Ահա ես եկա` ձեռքերս ձեռնաշղթաների մեջ: Երկու ամիս էր ինչ հոգիս փախուստի մեջ էր, և մեկ շաբաթ էլ չկա, որ փախա նաև ֆիզիկապես: Առաջին փախուստի ժամանակ ինձ ոչ ոք չնկատեց ու ես "հաջող" փախուստ կատարեցի: Բայց երկրորդի դեպքում` 2 անգամ բռնվեցի: Երկու անգամն էլ փորձում էի "սահմանը" անցնել. առաջին "սահմանի" վրա ինձ 3 "ոստիկան" կանգնեցրին:

25 Apr 2014

Մենք մերոնցով

Ընդամենը 4 պատ, մեկ դուռ և տասնմեկ սեղան՝ իրենց զույգ աթոռներով: Եվս հինգ րոպե և բոլոր աթոռները զբաղված կլինեն:
***
Ահա քսան հոգի և ոչ մի բացակա: Քսան հոգի՞: Այդ երբ դարձանք քսանը: Անցյալ տարի տասնութ հոգի, այս տարվա սկզբում՝ տասնինը, իսկ հիմա արդեն քսանն ենք: Քսան մարդ, քսան անհատականություն: Կփորձեմ բոլորի մասին էլ խոսել, բելորին էլ առանձին-առանձին ներկայացնել:

15 Apr 2014

Ես այստեղ երջանիկ եմ

Քունդ տանու՞մ է: Այո՞: Դե գնա պառկիր ու քնիր: Ինչու՞ ես պառկում հենց այդտեղ՝ գետնին: Տուն գնա', անկողնումդ պառկիր: Հե՜յ, փոքրիկ, դու ինձ լսու՞մ ես: Ի՞նչ է արդեն քնեցիր, այսքան շու՞տ: Ցուրտ է, փոքրիկս: Վեր կա'ց, կմրսես: Դե լավ, ահա ժակետս, ծածկվիր դրանով: Բայց գետինը սառն է: Դե լավ եկ գրկեմ:
Այս ինչ խորն ես քնել: Կարծես մի ամբողջ հավերժություն քնած չլինես: Այս փոոցի համատարած աղմուկի մեջ ես կարողանում եմ լսել քո շնչառությունը:

9 Apr 2014

Կյանքը թունել չէ...

Կյանքը մի ուշ գիշեր է, որտեղ միայն պայքար կա:Պայքար սևի ու սպիտակի միջև: Պայքար, որտեղ կամ պետք է սև դառնաս կամ էլ մոխրագույն: Սպիտակ մնալը ոչ թե դժվար է, այլ անհնար: Մի պահ մտեք ձեր հոգու խորքը. մութ է չէ՞, սև է չէ՞: Եվ այդ սևի մեջ դու տեսնում ես ինքդ քեզ: Ահա տեսնու՞մ ես: Հիմա սև ես, իսկ հիմա դարձար մոխրագույն, իսկ երկու վայրկյան հետո կրկին սև ես: Բայց ոչ երբեք սպիտակ:

3 Apr 2014

Ներկային հաջորդող յուրաքանչյուր վայրկյան արդեն ապագա է

Ապրել ներկայով.... Ներկա, որը կարող է մեկ ուրիշի համար արդեն անցյալ է դարձել: Ներկա, որով ապրում է յուրաքանչյուրը: Չնայած, ո'չ: Քչերն են հասկանում ներկա ժամանակի իսկական կարևորությունը: Ներկա, որը մեկ վայրկյան հետո դառնալու է մոտ անցյալ, բայց տարիներ հետո արդեն վաղ անցյալ: Եվ ոչ ոք, ոչ մի գերբնական ուժ չի կարող ետ բերել այդ բաղձալի ներկան, որի ժամանակ մենք չենք հասկանում, որ այդ վայրկյանից է կախված մեր ապագան:

27 Mar 2014

Հեքիաթային Գանգրահերը

Գանգուր էին մազերը նրա:
Միջահասակ էր նա:
Սև փոքր աչքերը՝
խորը փորված էին նրա դեմքին:
Սև խորը աչքեր:
Աչքեր, որոնք կարծես՝
ոչ մի փայլ չունեին:
Աչքեր, որոնց մեջ նայելիս
էլ չէիր կարողանում կտրվել.
Խորն էին, շատ խորը....
Այնտեղ չկար հային բնորոշ
խեղճ և գերի կյանքի պատմություն.
Այնտեղ հեքիաթ կար՝
Հեքիաթ առեղծվածային:
Հեքիաթ իսկական:
Հեքիաթ անպատմելի:
Այդ հեքիաթը պետք էր տեսնել,
այլ ոչ թե պատմել:

20 Mar 2014

Սերը իմ պատկերացմամբ կամ ճեփ-ճերմակ հեղուկ

"Սերը իմ պատկերացմամբ" ասելով արդյոք ի՞նչ եմ հասկանում: Հարց, որի պատասխանը ես չգիտեմ: Ես միայն պատկերացնում եմ այն, ինչ բոլորն են պատկերացնում. այսինքն՝ մայրական սեր, որը վեր է ամեն ինչից, սեր մարդկանց, աշխարհի, կենդանիների, բնության, ծաղիկների ու ծառերի, և վերջապես սեր երկու տարբեր սեռերի միջև: Սիրո մասին սահմանված կանոն չեմ կարող ասել, բայց կարող եմ պատմել իմ 15 տարիների "երկարատև" կյանքից մի պատմություն:

16 Mar 2014

Դու տարբերվում ես, դու կանես....

       Չգիտեմ, միայն ինձ մոտ է ընկերներ ձեռք բերելն ավելի դժվար, քան կորցնելը: Հազար- հարյուրավորների հետ շփվել,խոսել, որոշ չափով ճանաչել նրանց, բայց ընտրել միայն մեկին կամ երկուսին: Այդ բազմության միիջից ընտրել միայն մեկին և դեռ կարգին չճանաչած ու չշփված, կորցնել նրան. դա խենթություն է: Ինչքան շատ են մարդիկ` անթիվ, անհամար:
Բայց այն արտահայտությանը, որ մարդիկ տարբեր են իրարից, ես չեմ հավատում:

11 Mar 2014

Իմ լավ ընկեր պարոն Բռունցք

Իմ լավ Ընկեր...  գրում եմ քեզ հենց հիմա... երկու տարի է չէի էլ մտածել քո մասին ինչ-որ բան գրել: Քեզ հետ ոչ խոսել եմ, ոչ՝ շփվել: Միայն նոր եմ սկսել խոսել ու արդեն մուսա է եկել՝ Բռունցք անունով: Ահա եկավ: Դուռը ծեծեց: Բացեցի: Առանց հարցնելու մտավ: Հետո առաջացավ: Նստեց ու ներկայացավ: Ես շատ վատ կարծիք կազմեցի իր մասին:

8 Mar 2014

Հեռացե'ք, մարդի'կ

Հեռացեք, մարդի'կ: Թողե'ք ինձ մենակ: Դուք ինձ պետք չեք: Դուք ինձ այդպիսին պետք չեք:
    Դուք մարդ եք` սովորական` ինչպես միշտ և կատարյալ` ինչպես երբեք: Դուք մեծամիտ եք, ինքնահավան, եսապաշտ: Տարբերություն` իմ ու ձեր միջև, չկա: Գուցե և կա: Ես չեմ ուզում ձեզ պես լինել: Ես չեմ ուզում բոլորին վերևից նայել: Չեմ ուզում ապրել կատարելության մտքով:

22 Feb 2014

Տխուր եմ...

Այսօր ես տխուր եմ....
Վաղը դուք ինձ ուրախ կտեսնեք....
Բայց ոչ ոք այդպես էլ չի նկատի, որ ես վաղն էլ տխուր մնացի....

9 Feb 2014

Լռե'ք,խնդրում եմ...

Բոլորը լռում են: Ինչի՞ համար: Ոչինչ չունե՞ն ասելու: Ասե'ք, ինչ-որ բան: Մի' լռեք, խնդրում եմ: Ասեք այն ինչ մտածում եք: Ասե'ք, անկախ ձեր ասածի լավ ու վատ լինելուց: Լռությունից ոչինչ դուրս չի գա: Դուք, որ մոռացել եք, թե ով եք դուք, թե ինչ առաքելություն ունեք այս աշխարհում: Մոռացել եք, թե ինչի՞ համար է ձեզ տրված բերանը: Ավելի ճիշտ մոռացել եք, թե ուր է ձեր ուղեղը, ուր է ձեր միտքը: Իրականում հենց ձեր ուղեղն ու միտքը պիտի ցույց տան ձեր բերանի տեղը: Ձեր մտքի թռիչքից պետք է երևա ձեր ասված յուրաքանչյուր խոսքի լավն ու վատը: Եվ դա բնական է: