18 Oct 2015

Նամակի փոխարեն

…«Նամակի հետ ժամանակն ես ծրարում. Հուշեր,դեմքեր… պահիր, մի օր ցանկություն կունենաս ընթերցելու, վերապրելու ապրածդ, որից և ցավ կզգաս և ուրախություն»…
Հայացքս անցնում է նամակիդ տողերի վրայով: Հետո փակում եմ աչքերս: Զգում եմ, որ բանականությունս քիչ-քիչ հեռանում է ինձնից ու իր տեղը զիջում զգացմունքներիս: Ես զգում եմ այդ, բայց նրան ազատ գործելու իրավունք եմ տալիս: