3 Oct 2016

Կապույտից ծնված վարդագույն լռություն

Դղրդոց: Պայթյուն: Հետո լռություն: Ոչինչ չի շարժվում: Բացակա ձայներ: Ու հանկարծ օդից թափանցիկ շարժվող ինչ-որ բան: Անշարժ հորիզոն: Նրանում հանգչող նուրբ գծագրություն: Երկինքը լցնող տաք գունավորում:
Հանգիստ, ներդաշնակ երկնքից ընկել ու շարժվող ամբոխի մեջ կանգնել ես ուզում: Ոմանք հրում են, ոմանք՝ նեղացնում, ոմանք ուղղակի անտարբեր անցնում,

22 Jul 2016

Քայլերդ















Քայլերդ դանդաղել
ու ճանապարհը փոխել են:
Ինձ էլ չեն փնտրում,
Հետևիցս չեն ընկնում,
Ցեխոտ կոշիկներով
ոտքերիս չեն կանգնում,
Հետևիցս ոտնահետքերս
չեն մաքրում,

20 May 2016

Անթև

Եթե ինձ պես թևեր ունենայիր, կթռչեիր դեպի վեր՝ այն կորած հեռուները, որտեղ անիրականը իրական է դառնում, որտեղ երազանքները կատարվելուց չեն հոգնում, որտեղ սեփական ցանկություններիցդ երբեք չես վախենում: Այնտեղ վերևում միշտ նրա կողքին ես, ում մասին մտքերդ այստեղ ներքևում երբեք չեն վերջանում: Այնտեղ աստղերն ամենագեղեցիկ նվերն են, որոնք կարող են միմյանց նվիրել: Այնտեղ ուզածդ մարդն ընկերդ է դառնում: Ու երբ պարզում ես որ նրա ցանկությունը ևս կատարվեց,

4 May 2016

Կապույտ վանդակավոր

Կապույտ վանդակավոր, անփութաբար ճմռթվեցիր ափիս մեջ: Քեզ բոլորը հագան` ծանոթ թե անծանոթ: Մի փոքր մաշվեցիր, գուցե մի փոքր պատռվեցիր, բայց այնպես փոքր, որ չերևա, որ ոչ ոք չիմանա: Նամակ գրեցիր անհասցե: Ու գոնե պատռվածքդ կարկատվեր, հակառակը` ավելի խորացավ:
Անտարբերությու°ն: Անցավ ու գնաց: Իր անցնելուց հետո մի տեսակ ճմռթվեցիր քո ներսում, բայց այնպես որ ոչ քո չիմանա:

21 Apr 2016

Ըդհատում

Գիշերը ժամը -4 ին քայլում ես մեկի հետ կամ մյուսի հետ, կարևոր էլ չէ, նստում եք կենտրոնական փողոցներից մեկի մեջտեղում, նայում երկնքին ու սպասում լուսաբացին: Խոսում եք հազար ու մի թեմայից` կյանքից, ընկերներից, ծանոթներից...
 Նայում ես լուսնից աջ գտնվող երկրորդ աստղին ու սկսում պատմել ինքդ քեզնից: Ես չեմ ընդհատում քեզ: Ամեն մի նոր դրվագ պատմելուց մի աստղ
առաջ ես նայում` կարծես ցանկանալով ցույց տալ քո ներաշխարհի խորությունը ու մեր միջև ձգվող + կամ - անվերջ հեռավորությունը:

19 Apr 2016

Ծիածանից այն կողմ

Հելին պառկած էր իր փոքրիկ անկողնու վրա, երբ արևային անձրևի կաթիլները բաց պատուհանից լցվեցին ներս: Հելին չէր սիրում անձրևը: Այդ իսկ պատճառով նա անկողնուց ծուլորեն վեր կացավ, որ փակի պատուհանը: Մի քա՜յլ... երկու քա՜յլ... Պատուհանն արդեն փակ էր ու նա ստիպված էր կրկին ծուլորեն վերադառնալ ու ընկղմվել անկողնու մեջ:
Հելին նայեց դիմացի պատին ու մտածեց, որ այն չափից դուրս դատարկ է: Ու որ այդ մի պատի պատճառով ամբողջ սենյակը դատարկ է դառնում:

8 Apr 2016

Համալսարանական

 











Քայլում եմ միջանցքով
Երբ բոլորը փակված լսարաններում
Լռություն են պահպանում:
Քայլում եմ միջանցքով
Ու չափում երկարությունը, լայնությունը,
Չափում եմ հեռավորությունը իմ ու իմ միջև:
Հետո ոտքերս գլորում եմ աստիճաններով ներքև
Ու դուրս գալիս համալսարանից:

23 Mar 2016

Կտրված

Փայլող ցուցափեղկը հուշում էր, որ այստեղ ամեն ինչ շատ մաքուր է ու դասավորված:
- Նիահա'ր, ի՞նչ ես կարծում, այսօր մեզնից ինչ-որ մեկին կգնեն:
- Գիտես էլի, մեր այստեղ մնալը կարճ է տևում: Սկզբում երկար ժամանակով կհայտնվենք մեզ գնողի մոտ, իսկ հետո արդեն դեն կշպրտվենք՝ որպես անպիտան դարձած մեկը:
- Բայց ինչու՞ ես դու մտածում դեն շպրտվելու մասին: Չէ՞ որ դա մեր մահվան օրը կլինի:
-Հաստլի'կ, մահը մեզնից ոչ ոքի չի մոռանա: Որոշներս երկար կվայելենք կյանքն ու երկու մասի բաժանված կշպրտվենք աղբարկղը,

7 Mar 2016

****

Ապրելու համար
Իմաստ է հարկավոր,
Ու հիմա ընկած
Իմաստ եմ փնտրում.
Իսկ Իմաստը կորել է անհետ:
Հայտարարություն գրելիս
վերջում չմոռանաք ավելացնել.
"Գտնողին խնդրում ենք
իրեն չպահել":

25 Feb 2016

****

Երկար նայեցի այտիդ փոսիկին.
Հայացքս սայթաքեց,
Ընկա.
Հիմա աշխարհին
փոսիկիդ միջից եմ նայում: