16 Jul 2013

1.Իմ մասին


Ես ծնվել եմ նկուղում: Որոշ ժամանակ ապրել եմ B613 մոլորակում, իսկ հետո վերադարձել եմ Երկիր մոլորակ: Նկուղում իմ կյանքն անցել է շատ անհետաքրքիր: Միայն հաց էի ուտում և ինչ-որ կեղևներ մաքրում: Մի օր ինձ չկարողացա զսպել և փռշտացի:
Հենց այդ փռշտոցից էլ սկսվեց ամեն ինչ: Կաթվածահար եղան հարևան տիկինն ու իր փոքրիկ շնիկը: Դատաբժշկական փորձաքննությունից հետո պատրաստ էր իմ դատավճիռը՝ աքսոր: Որպես աքսորավայր ընտրվեց տիեզերքը: Մի ամբողջ տարի թափառում էի տիեզերքում և փնտրում 1անձի համար նախատեսված մոլորակներ: Եվ վերջապես, երկար փնտրտուքից հետո, ոտք դրեցի  B612 մոլորակ: Այդ մոլորակի տերը Փոքրիկ Իշխանն էր: Նա ինձ մեծ սիրով հյուրընկալեց իր մոլորակ: Բայց այդ մոլորակը 1հոգու համար էր նախատեսված: Փոքրիկ Իշխանն ինձ առաջարկեց բնակվել իր մոլորակի հարևանությամբ գտնվող  B613 մոլորակում: Այս մոլորակում ես ապրեցի մի քանի տարի:
Ինձ թվում էր, որ էլ երբեք չեմ վերադառնա Երկիր: Բայց պատահեց մի բան, որը հաշվի չէի առել, որ կպատահի: Մի օր իմ մոլորակը գրավեցին այլմոլորակցիները, և ինձ նետեցին բաց տիեզերք: Եվ ես ստիպված վերադարձա Երկիր:Այստեղ իմ նոր կյանքն այսպես սկսվեց: Ծնվեցի Էրեբունի հիվանդանոցում:  Ձգեցի մինչև 15տարեկանս ու որոշեցի բացել իմ սեփական բլոգը: 
Անունս Եվա է: Սիրում եմ կիթառ նվագել, քշել հեծանիվ, անվաչմուշկ (ролик), զբոսնել քաղաքում, շփվել մարդկանց հետ ու նեղանալ: Երաժշտությունից նախընտրում եմ դասականը, փոփը և թեթև ռոքը: Նաև շատ եմ սիրում Ռ. Հախվերդյանի կատարումները: Ֆիլմերից նախընտրում եմ մելոդրաման և սարսափը: Գրականությունից կարդում եմ այն, ինչ ձեռքս է ընկնում: Հիմնականում նախընտրում եմ հագնվել hip hop ոճով: Ահա և ես:

7 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Ev bayc nexanal@ lavner.;)

    ReplyDelete
  3. Վոլտերան բլրակցի, դու` նկուղցի...
    Քիչ ա մնում ես էլ իմ ծննդավայրը բացահայտեմ :)

    ReplyDelete
  4. Դե քեզ տենանք Ян Кешишян ... դու էլ քոնը բացահայտիր)))

    ReplyDelete
  5. Եվ ջան բայց էն նեղանալու պահը լավ ասիր :Ճ

    ReplyDelete