27 Mar 2014

Հեքիաթային Գանգրահերը

Գանգուր էին մազերը նրա:
Միջահասակ էր նա:
Սև փոքր աչքերը՝
խորը փորված էին նրա դեմքին:
Սև խորը աչքեր:
Աչքեր, որոնք կարծես՝
ոչ մի փայլ չունեին:
Աչքեր, որոնց մեջ նայելիս
էլ չէիր կարողանում կտրվել.
Խորն էին, շատ խորը....
Այնտեղ չկար հային բնորոշ
խեղճ և գերի կյանքի պատմություն.
Այնտեղ հեքիաթ կար՝
Հեքիաթ առեղծվածային:
Հեքիաթ իսկական:
Հեքիաթ անպատմելի:
Այդ հեքիաթը պետք էր տեսնել,
այլ ոչ թե պատմել:

Տեսնել ու խորհել:
Խորհել անվորջ, ընդմիշտ:
                 ***
Ես այդպես էլ արեցի:
Այդպես էլ երկար խորհեցի:
Ու դեռ կխորհեի մինչև կյանքիս վերջ,
Բայց մի օր կտրվեց... կտրվեց.
Մի պահ. մի վայրկյան.
Ու վերջ. էլ չկա:
Հեքիաթ չկա.
Վերացած է, չքացած:
Հեքիաթ, որ կյանքի պատմություն չէր,
այլ մտքերի, գաղափարների պատմություն:
Հեքիաթ, որը պիտի դառնար իրականություն,
բայց չդարձավ. չդարձավ երբեք...
                   ***
 Եվ այսպիսի առեղծվածային հեքիաթներ
 քչերի աչքերում կան....
                    ***
Եվ հիմա ես էլ չեմ նայում Քո աչքեր մեջ:
Չեմ նայում, որ կրկին չկտրվի, չընդատվի այդ հեքիաթը:
Հեքիաթ, որը միայն իսկական ընկերության մասին էր,
Հեքիաթ, որը չդավաճանվող ընկերության մասին էր:
ՎԵՐՋ. էլ չեմ նայում. չեմ գրում:
                     ***
Գանգուր մազերդ մնաց իմ հայացքում:
Սև, փոքր աչքերդ՝
խորը փորված քո դեմքին,
ինձ համար դարձան սովորական աչքեր:

Ես էլի սխալվեցի:
Մարդկանց չեն ստիպում ընկերդ լինել.
սպասում են միայն, երբ կյանքը կդարձնի ձեզ ըներներ:
                      ***
Ու քո գանգուր մազերը,
Որոնք բնավ էլ գանգուր չէին
Այլ ուղիղ, ուղիղ ու կարճ,
Մնացին իմ հայցքի մեջ հավերժ:

Վերջ հեքիաթին:
Սկիզբ իրականությանը:





No comments:

Post a Comment