21 Apr 2016

Ըդհատում

Գիշերը ժամը -4 ին քայլում ես մեկի հետ կամ մյուսի հետ, կարևոր էլ չէ, նստում եք կենտրոնական փողոցներից մեկի մեջտեղում, նայում երկնքին ու սպասում լուսաբացին: Խոսում եք հազար ու մի թեմայից` կյանքից, ընկերներից, ծանոթներից...
 Նայում ես լուսնից աջ գտնվող երկրորդ աստղին ու սկսում պատմել ինքդ քեզնից: Ես չեմ ընդհատում քեզ: Ամեն մի նոր դրվագ պատմելուց մի աստղ
առաջ ես նայում` կարծես ցանկանալով ցույց տալ քո ներաշխարհի խորությունը ու մեր միջև ձգվող + կամ - անվերջ հեռավորությունը:

19 Apr 2016

Ծիածանից այն կողմ

Հելին պառկած էր իր փոքրիկ անկողնու վրա, երբ արևային անձրևի կաթիլները բաց պատուհանից լցվեցին ներս: Հելին չէր սիրում անձրևը: Այդ իսկ պատճառով նա անկողնուց ծուլորեն վեր կացավ, որ փակի պատուհանը: Մի քա՜յլ... երկու քա՜յլ... Պատուհանն արդեն փակ էր ու նա ստիպված էր կրկին ծուլորեն վերադառնալ ու ընկղմվել անկողնու մեջ:
Հելին նայեց դիմացի պատին ու մտածեց, որ այն չափից դուրս դատարկ է: Ու որ այդ մի պատի պատճառով ամբողջ սենյակը դատարկ է դառնում:

8 Apr 2016

Համալսարանական

 











Քայլում եմ միջանցքով
Երբ բոլորը փակված լսարաններում
Լռություն են պահպանում:
Քայլում եմ միջանցքով
Ու չափում երկարությունը, լայնությունը,
Չափում եմ հեռավորությունը իմ ու իմ միջև:
Հետո ոտքերս գլորում եմ աստիճաններով ներքև
Ու դուրս գալիս համալսարանից: