29 Aug 2018

Ու պահ է գալիս




















Ու պահ է գալիս, երբ կտրվում է կապն իմ ու քո միջև
Քամին դադարում է մաքրել մեր շուրջը
Ու ինձնից մինչև քեզ ընկած ճանապարհին փոշի է նստում

17 Feb 2018

Ժամանակավրեպ


















Ժամանակը՝ ֆիզիկայի օրենքները միշտ ապացուցողը,
Ես՝ այդ օրենքները ժխտողն ու բացասողը,
Ժամանակը, որ ուզում է  ինձ վրա հետք թողնել,
Ու ես, որ մոռանում եմ ժամանակի ամեն մի հետք,
Ժամանակը, որ ինքն էլ չգիտի՝ ուր է հոսում,
Ու ես, որ անժամանակ եմ ամեն ինչում...