20 Mar 2014

Սերը իմ պատկերացմամբ կամ ճեփ-ճերմակ հեղուկ

"Սերը իմ պատկերացմամբ" ասելով արդյոք ի՞նչ եմ հասկանում: Հարց, որի պատասխանը ես չգիտեմ: Ես միայն պատկերացնում եմ այն, ինչ բոլորն են պատկերացնում. այսինքն՝ մայրական սեր, որը վեր է ամեն ինչից, սեր մարդկանց, աշխարհի, կենդանիների, բնության, ծաղիկների ու ծառերի, և վերջապես սեր երկու տարբեր սեռերի միջև: Սիրո մասին սահմանված կանոն չեմ կարող ասել, բայց կարող եմ պատմել իմ 15 տարիների "երկարատև" կյանքից մի պատմություն:
     Ուրեմն այսպես: Ես առաջին անգամ սիրահարվել եմ շաա՜տ փոքր տարիքում: Այնքան փոքր էի, որ դեռ նույնիսկ չէի կարողանում քայլել: Ինչպես ասում են, ատելությունից սեր ՄԻ քայլ է, իսկ սիրուց ատելություն՝ ՉՈՐՍ քայլ: Ինձ մոտ ստացվեց երկրերդը: Սեր առաջին հայացքից: Չորս երկար տարիներ ես սիրում էի նրան: Օրը երեք-չորս անգամ հանդիպում էինք: Ամեն օր բարևում էինք(չնայած առաջին երեք տարում ես խոսել չգիտեի), զրուցում էինք, վիճում:Միասին հաց էինք ուտում, ես մեկ-մեկ չեմուչում էի անում ու ինքն էլ բարկանում էր և շորերս կեղտոտում: Նա միշտ մաքուր էր հագնվում: Շորերը ճերմակ էին, սակայն մեկ-մեկ նրա երեսին ճերմակից մի քիչ տարբերվող սպիտակ սպիեր էին առաջանում: Ա՜խ, ոնց ինձ դուր չէին գալիս այդ սպիերը: 
      Մի խոսքով չորս տարի շփվելուց հետո սերը վերածվեց ատելության: Դա այնպես միանգամից ստացվեց. չեմ սիրում ու վերջ: Ու  ինչ օրս էլ նրան նայելիս դեմքիս դիմագծերը աղավաղվում են:
       Արդեն տասնմեկ տարի է ես չեմ սիրում նրան, այդ ճեփ-ճերմակ հագած, ճերմակից մի քիչ տարբերվող սպիտակ սպիերով այդ հեղուկին, որի անունն է կաթ:

No comments:

Post a Comment