22 Jul 2016

Քայլերդ















Քայլերդ դանդաղել
ու ճանապարհը փոխել են:
Ինձ էլ չեն փնտրում,
Հետևիցս չեն ընկնում,
Ցեխոտ կոշիկներով
ոտքերիս չեն կանգնում,
Հետևիցս ոտնահետքերս
չեն մաքրում,
Գլխիս չեն բարձրանում,
Մեջքիս չեն հարվածում
Ու երբեք ինձ չեն հետևում:
Քայլերդ շարժվում են առաջ
Այլ ճանապարհով
Իմին մոտիկ
Քոնից հեռու:
Քայլերս քայլերիդ էլ չեն հանդիպում,
Հաճույքով իրար չեն մոտենում
Ու տխրությամբ իրարից չեն հեռանում:
Քայլերս քո մոտ չեն վազում,
Քեզ չեն ուրախացնում
Ու քո հետ նույն ճանապարհով չեն գնում:
Քայլերդ դանդաղում են,
Ճանապարհդ փոխում են,
Ոտնահետքերս գտնում են
Ու ինձ հետևում են:

Քայլերդ ինձ չեն հասնում:
Գուցե արա՞գ եմ քայլում:

2 comments: