26 Jun 2020

***


Քեզնից հետո ոչինչ չի մնա.

միայն քամին՝ մազերս խառնող
միայն քաղաքը՝ փոշուց խեղդող
միայն ամառը՝ առանց հաջորդի
միայն ժամերը՝ առանց րոպեիմիայն օրերը՝ առանց քո բույրի
միայն իմ սերը՝ առանց քո սիրո


մեզ հողից պոկող թևեր չի մնա.

միայն երգերը՝ առանց քո ձայնի
միայն բառերը՝ առանց իմաստի
միայն մտքերը՝ առանց ինձ ու քեզ
միայն աչքերը՝ առանց թարթումի
միայն գրկերը՝ առանց հպումի
միայն քո սերը՝ առանց իմ սիրո

մեզ ֆիլտրող օդից ոչինչ չի մնա.


No comments:

Post a Comment